Խնայեցեք ջուրը՝
խնայելով ձեր դրամը
Բարձրակարգ սպասարկումը թե կազմակերպություններին և թե անհատ քաղաքացիներին մեր գլխավոր նպատակներից է:
Համագործակցելով մեր կազմակերպության հետ, կստանաք սպառիչ պատասխան և գերազանց արդյունք ձեր բիզնեսի համար:
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄԵՐ ԿԱՅՔ
՛՛Արազեն՛՛ Հայ-գերմանական ՀՁ ՍՊԸ-ն հիմնադրվել է հայկական ՛՛Երազ՛՛ և գերմանական ՛՛Զեններ՛՛ ընկերությունների հիման վրա 2001 թ.
Կազմակերպությունը միակն է ՀՀ-ում, որը արտադրում է 15-50մմ միաշիթ,չորընթաց ջրաչափեր նախատեսված սառը և տաք ջրի համար;
Մենք համագործակցում ենք հայտնի իտալական և գերմանական արտադրողների հետ: Բոլոր ջրաչափերը համապատասխանում են ISO 4064 միջազգային ստանդարտներին: Կազմակերպությունում ներդրված է ISO 9001 որակի կառավարման համակարգը:
2001թ. կազմակերպության չափման միջոցները հաստատվել և գրանցվել են Հայաստանի Հանրապետության Չափագիտության Ազգային Ինստիտուտի կողմից:Կազմակերպությունը ունի իր իսկ ստուգաչափման լաբորատորիան, որտեղ բոլոր ջրաչափերը ստուգաչափվում են:
Մեր կողմից արտադրված ջրաչափերը ունեն ավելի քան 12 տարի շահագործման ժամկետ:
ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
Նոր մոդելները զինված են ցուցմունքների հեռակառավարման գրանցումով:
Այս նոր տվյալների փոխանցման համակարգը հնարավորություն է տալիս ջրաչափի ցուցմունքի գրանցում հեռակառավարման վահանակի միջոցով:
Համակարգի առավելություններն են`
Ցանկացած մանիպուլիացիայի բացահայտում` կատարված սպառողի կողմից
Ժամանակի խնայում ցուցմունքները գրանցելիս
Ցուցմունքի գրանցում առանց սպառողի բնակարան մտնելու
Տվյալների հավաքագրման բացարձակ ճշտություն
ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Մեր կազմակերպությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում տարածաշրջանում անցկացվող մասնագիտացված ցուցահանդեսներին: Շատ հաճախ կազմակերպում ենք սեմինարներ, հանդիպումներ այս ոլորտով հետաքրքրված պրոֆեսիոնալների, կազմակերպությունների, նաև անհատների համար:
Մենք, ամբողջովին մասնագիտացած լինելով այս բնագավառում, առաջարկում ենք մեր աջակցությունը բոլոր ջրային կառույցներին, օգնում ենք նրանց մասնագետներին ջրաչափերի պահպանման, վերանորոգման հետ կապված ցանկացած խնդիր լուծել սեղմ ժամկետներում և բավականին արդյունավետ:
Բարձրակարգ սպասարկումը թե անհատ քաղաքացիներին, թե մեր հետ համագործակցող կազմակերպություններին շատ կարևոր է մեր կազմակերպության համար:
Մեր կազմակերպությունը "Չափումների Ազգային Ինստիտուտ"-ի հետ միասին 2018թ. ստեղծել է նոր արտադրանք`մակարդակաչափ-ծախսաչափ հեղուկի ուլտրաձայնային տվյալների փոխանցման հնարավորությամբ-ULTRA-GSM.
Սարքը GPRS-ի միջոցով ջրի ծախսի տվյալները փոխանցում է սերվեր, որը թույլ է տալիս օնլայն ռեժիմով վերահսկել ջրի ծախսը:
ՀՀ Ջրային կոմիտեի հետ կնքված պայմանագրերի հիման վրա կազմակերպությունը այս սարքերը տեղադրել է Հայաստանի մարզերում` կատարելով շինարարական տարատեսակ աշխատանքներ հիդրոպոստեր կառուցելու և սարքերը դնելու համար: Քանակները ըստ մարզերի կարող եք տեսնել կայքի Մեր Աշխատանքները բաժնում:
2021թ.ին կազմակերպությունը ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի կողմից ստացել է Լիցենզիա Քաղաքաշինության բնագավառում Շինարարության Իրականացման համար:
ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ
Նոր մոդելները զինված են ցուցմունքների հեռակառավարման գրանցումով:
Այս նոր տվյալների փոխանցման համակարգը հնարավորություն է տալիս ջրաչափի ցուցմունքի գրանցում հեռակառավարման վահանակի միջոցով:
Համակարգի առավելություններն են`
- Ցանկացած մանիպուլիացիայի բացահայտում` կատարված սպառողի կողմից
- Ժամանակի խնայում ցուցմունքները գրանցելիս
- Ցուցմունքի գրանցում առանց սպառողի բնակարան մտնելու
- Տվյալների հավաքագրման բացարձակ ճշտություն